Մեր առաքելությունը

Մշտապես փոփոխվող գլոբալ միջավայրի պայմաններին համապատասխանող ծառայություններ մատուցել արտաքին գովազդի ոլորտում՝ միաժամանակ ապահովելով բիզնեսի խթանման ու զարգացման նախադրյալներ մեր պատվիրատուների համար և համապատասխան մակարդակի եկամտաբերություն՝ ընկերության բաժնետերերի համար:


Մեր տեսլականը

Դառնալ լավագույն որակի, մշտապես նորարարական ծառայություններ մատուցող ընկերություն արտաքին գովազդի շուկայում:


Մեր ընկերությունը

"Յունիքորն գրուպ" փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ սեփական գովազդային վահանակների միջոցով պատվիրատուի գովազդը տարածելու ծառայություն մատուցելու նպատակով:

Գործունեությունը սկսելով արդեն ձևավորված շուկայի պայմաններում, մրցակցելով ոլորտի ընդգծված առաջատարների և այլ մասնակիցների հետ՝ համեմատաբար կարճ ժամկետում մեր ընկերությունը կարողացավ դառնալ շուկայի առաջատարներից մեկը:

Ունենալով ընդամենը 25 գովազդային վահանակ 2006 թվականին՝ մեր ընկերությունը կարճ ժամանակահատվածում՝ մինչ 2011 թվականը բազմապատկեց դրանց թվաքանակը՝ հասցնելով այն 445-ի:

Ներկայումս "Յունիքորն գրուպ" ՓԲԸ-ն շուկայի առաջատարների շարքում է ունեցած գովազդային մակերեսով (6.500ք.մ) և մատուցվող ծառայության ծավալով, իսկ Երևանից դուրս եկող բոլոր չորս միջպետական ավտոճանապարհներին տեղադրված վահանակների թվաքանակով և մակերեսով՝ անվիճելի առաջատարը:

Մենք հասել ենք նման արդյունքի շուկան շարունակական կերպով իրատեսորեն վերլուծելու և Պատվիրատուի պահանջների նկատմամբ առավելագույնս ուշադիր վերաբերվելու շնորհիվ:


Մեր քաղաքացիական դիրքը

"Յունիքորն գրուպ" ՓԲԸ-ն ունի ակտիվ քաղաքացիական դիրք՝ անվճար տրամադրելով գովազդային մակերեսներ մեր պետության և հասարակության քաղաքական, մշակութային և սպորտային միջոցառումների համար:


Մեր հասցեն՝ ք. Երևան, Գյուլբենկյան 33, հեռ. քաղ. (010) 26-58-78, բջջ. (077) 30-88-03, էլ. փոստ info@unicorngroup.am
Copyright © 2011 Unicorn group